Անցնել բովանդակությանը

Զամբյուղ

Ձեր զամբյուղը դատարկ է

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Շնորհակալություն “Nikolay” Կայք այցելության համար։ Մեզ համար չափազանց կարևոր է մեր Հաճախորդների վստահությունը։ Սահմանելով գաղտնիության վերաբերյալ այս դրույթները ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Հաճախորդների տվյալները:


Տվյալների հավաքագրումը

Սույն Կանոնակարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը, տարիքը, ինչպես նաև Ձեր անձին վերաբերող այլ տվյալներ, ներառյալ՝ մաշկի տեսակը) (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները:

Դուք կարող եք օգտվել մեր կայքից առանց Ձեր մասին անձնական տվյալներ տրամադրելու, սակայն, դա կարող է սահմանափակել կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու Ձեր հնարավորությունը:

Ձեր Անձնական տվյալները մեր կողմից հավաքագրվում և պահպանվում են հետևյալ դեպքերում (առանց սահմանափակման).

Կայքում գրանցվելիս,

Հատուկ առաջարկի մասնակցելիս,

Բաժանորդագրվելիս,

Ցանկացած այլ հաղորդակցության ժամանակ:

Մենք կարող ենք նաև խնդրել Ձեզ տրամադրել մեր արտադրանքի հետ կապված Ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները:

Ավտոմատ կերպով հավաքագրած տվյալները ներառում են միայն Կայքի լեզվի մասին տեղեկությունը։


Տվյալների օգտագործումն ու փոխանակումը

“Nikolay”ը հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով, այդ թվում (առանց սահմանափակման)`

պատասխանելու Ձեր հարցերին եւ դիմումներին,

Ձեզ համար ապահովելու Կայքի որոշակի մասերի և առանձնահատկությունների հասանելիությունը,

հաստատելու Ձեր ինքնությունը,

Կայքում գնումներ իրականացնելու,

հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ

պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացնելու համար,

մեր նյութերը, գովազդը և առաջարկները Ձեզ համար անհատականացելու ,

Կայքը բարելավելու և ներքին գործնական նպատակներով։


Անձնական տվյալների գրանցումը

Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կանոնակարգի: Nikolay”ը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կանոնակարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

“Nikolay”ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Nikolay”ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):


Առաքում

՞Nikolay”ը կանի առավելագույնն իր կողմից նշված ժամկետներում Ձեր կողմից գնված ապրանքների առաքումն ապահովելու համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ուշացումը տեղի է ունեցել առաքումն իրականացնող ընկերության պատճառով:

Առաքման ժամանակի հետ կապված դժգոհությունները խնդրում ենք ուղարկել info@nairian.com հասցեին կամ զանգահարել 011 200 300 հեռախոսահամարով:


Նամակագրություն

Եթե Դուք մեր Կայքում գրանցվելիս ընտրել եք Nikolay”ի նորություններ ստանալու հնարավորությունը, ապա պարբերաբար կարող եք ստանալ նաև տեղեկություններ հատուկ առաջարկների մասին:

Դուք կարող եք հրաժարվել նամակներ ստանալուց «Հրաժարվել» (Unsubscribe) հնարավորության միջոցով, որը կարող եք գտնել ստացված նամակի վերջում։ Նամակից հրաժարվելուց հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Nikolay”ից ՝ բացառությամբ “Nikolay”ի կողմից Ձեր պատվերի հաստատման նամակները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել info@nikolay.am հասցեին կամ զանգահարել 096 456529 հեռախոսահամարով:


Գներ

Չնայած նրան, որ Կայքում պարբերաբար թարմացվում են գները, սակայան հնարավոր են անհապատասխանություններ Կայքում նշված գնի և վերջնական գնի միջև:

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել մեզ նամակ ուղարկելով info@nikolay.am հասցեին, կամ զանգահարել  096 456529 հեռախոսահամարով:


Մտավոր սեփականություն

Կայքում ներկայացված ամբողջ տեղեկատվության (ներառյալ՝ նկարներ, կից նկարագրություն, դիզայն) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է “Nikolay”ին՝ բացառությամբ այն մտավոր սեփականության, որը պատկանում է երրորդ անձնանց որպես միակ սեփականատեր կամ համասեփականտեր:

“Nikolay” անունը և խորհդանիշը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեր նյութերը օգտագործելու, կրկնօրինակելու, թարգմանելու և/կամ “Nikolay” ապրանքային նշանը (նշանները) օգտագործելու համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@nikolay.am հասցեին կամ զանգահարել 096 456529 հեռախոսահամարով:

 

Վերադարձի պայմաններ

Առցանց գնված ապրանքները ենթակա են վերադարձի գնման պահից սկսած 14 օրվա ընթացքում։

Վերադարձի ենթակա են չօգտագործված ժամացույցները:

Ապրանքի վերադարձի համար անհրաժեշտ է ունենալ ներկայացնելով վաճառքի կտրոնը կամ առցանց գնման հաստատման նամակը:

Ապրանքի վերադարձը կատարվում է մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրանքի վերադարձի ժամանակ առաքման վճարը չի փոխհատուցվում։ Եթե առաքումն անվճար կամ հատուկ սակագնով է իրականացվել, ապա առաքման գումարը գանձվում է վերադարձի ենթակա գումարից՝ ըստ կայքում ներկայացված առաքման սակագների։

 

Պատասխանատվություն

“Nikolay”ը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում “Nikolay”ի պատասխանատվությունը իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: